Մոտոցիկլից ընկնելու պատճառով Ֆիլիպինների նախագահն ընդհատել է Ճապոնիա այցը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն որոշել է ընդհատել Ճապոնիա այցելությունը և վերադառնալ Ֆիլիպիններ: Պատճառը նախագահի մեջքի շրջանում ցավն է, ինչը մոտոցիկլից ընկնելու արդյունքում է առաջացել:
Դուտերտեն Ճապոնիա էր ժամանել՝ մասնակցելու նոր կայսեր թագադրման արարողությանը: Ֆիլիպինյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահ Դուտերտեն Ֆիլիպիններ կվերադառնա երեքշաբթի երեկոյան, այդ իսկ պատճառով ներկա չի գտնվի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեյի կազմակերպած երեկույթին՝ ի պատիվ կայսեր թագադրման:
Ֆիլիպինների նախագահի փոխարեն ճաշին կմասնակցի նրա դուստրը՝ Դավաոյի քաղաքապետ Սառա Դուտերտեն: