Բաշար Ասադը Հուբեյթում հանդիպել է սիրիացի զինվորականների հետ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցելել է Իդլիբի շրջանի Հուբեյթ քաղաք, որը վերջին շրջանում է ազատագրվել գրոհայիններից: Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այնտեղ նախագահ Ասադը հանդիպել է սիրիացի բարձրաստիճան զինվորականների հետ:
Հիշեցնենք, որ Հուբեյթ քաղաքն ազատագրվել է այս տարվա օգոստոսի 11-ին, մինչ այդ այն գտնվել է «Ջեբհաթ ան-Նուսրի» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ:
Օգոստոսին իրականացրած մի շարք գործողությունների արդյունքում սիրիական բանակին հաջողվեց ազատագրել Համա շրջանը և Իդլիբի մի մասը: