Այս նախագիծն ԱԺ-ում պետք է ներկայացներ ընդդիմադիր գործիչ, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը. Անի Սամսոնյան (տեսանյութ)
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջադրած նախագիծը ներկայացնելուց առաջ, խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հիշեցրեց, որ այս նախագիծը դեռ «ԵԼՔ» խմբակցության ժամանակ է մշակվել:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը քվեարկության դնելուց առաջ, Անի Սամսոնյանը հայտարարեց, որ դրան ժամանակին կողմ եղել նաև այսօրվա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այն ժամանակ խմբակցության ղեկավարն էր:
«Այս նախագիծը և այս նախագծում առկա փոփոխությունները երկար ճանապարհ են անցել: Այնքան երկար, որ ԱԺ այս ամբիոնից այն պետք է դեռ նախորդ գումարման ԱԺ-ին ներկայացներ ընդդիմադիր գործիչ, «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, բայց քանի որ չհասցրեց տեղի ունենալ դա` ես եմ ներկայացնում այսօր»,- ասաց Սամսոնյանը:
Չնայած նրա այս նախաբանին` նախագիծն առաջին ընթերցմամբ չընդունվեց:
Մանրամասները` տեսանյութում