Ուկրաինայում 2 գլխանի երեխա է ծնվել
Ուկրաինական հեռուստաընկերությունը ցուցադրել է երկվորյակների լուսանկար, որոնք ծնվել են մեկ մարմնով և երկու գլխով։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Հեռուստահաղորդման ժամանակ խոսել են նաև երեխայի ծնողները, ովքեր նշել են, որ երեխային անվանել են Աննա և Մարիա։ Երեխաները ծնվել են սեպտեմբերի 28-ին։
Ծննդաբերությունից անմիջապես հետո ընտանիքի հայրը մորը տեղափոխել է տուն։