ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի դեմ պատերազմին․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատրաստ է պատերազմի, եթե Թեհրանը հերթական անգամ պրովոկացիա կատարի Պարսից ծոցում։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նա նշել է, որ այս պահին ԱՄՆ-ն պատերազմին առավել պատրաստ է, քան երբևէ։ Թրամփը նշել է, որ եթե Իրանը ինչ-որ բան անի, ապա այնպիսի պարտություն կկրեն, որ երբևէ չեն տեսել։
Նա խոսել է առաջիկայում ինչ-որ պատերազմի մասին, որին ԱՄՆ-ի զինված ուժերը հնարավոր է մասնակցեն։