Ի՞նչ հետևանք է ունենալու այս գործողությունը․ Խաժակյանը՝ գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերը բարձրացնելու մասին
Ի՞նչ հետեւանք է ունենալու նախարարների աշխատավարձերի բարձրացման՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
«Երբ պարզվեց, որ Երեւանի նախկին քաղաքային իշխանությունը չէր հրապարակում տրված պարգեւատրումների կարգադրությունները, դատախազությունը նյութերը ուղարկեց ԱԱԾ: Հիմա, երբ պարզվել է, որ վարչապետը գաղտնի հանձնարարականով կրկնապատկել է նախարարների աշխատավարձերը, որոնք սահմանված են օրենքով, ի՞նչ հետեւանք է ունենալու այս գործողությունը»,- նշել է Խաժակյանը: