Օհանավանցի երիտասարդը երեք անգամ՝ նույն տնից ու նույն կերպ գողություն է արել
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի կնոջ բնակարանից փող են գողացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Օհանավան գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 19-ին նա ներկայացել է բաժին եւ հայտնել, որ կնոջ բնակարանի պատուհանը հրել-բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել եւ գողացել փող:
Նա խոստովանել է նաեւ, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին եւս երկու անգամ նույն կերպ մտել է նույն բնակարան եւ դարձյալ հափշտակել փող:
Նախաքննությունը շարունակվում է: