Մերձմոսկովյան ամառանոցի տարածքում հայտնաբերվել են 2012-ին սպանված պատգամավորի և նրա ընտանիքի մարմինները (ֆոտո)
Մերձմոսկովյան շրջաններից մեկում հայտնաբերվել են Օլեգ Մեդվեդևի (Շիշխանով) հանցավոր խմբի չորս զոհերի մարմինները: Ինչպես տեղեկացրել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետալանա Պետրենկոն, հայտնաբերվել են մերձմոսկովյան Ռամենցի շրջանի պատգամավոր Տատյանա Սիդորովայի և նրա ընտանիքի երեք անդամների մարմինները, ովքեր սպանվել են 2012 թվականին` Շիշխանովի հրահանգով:
Քննչական տվյալների համաձայն` նրանք սպանվել են հողատարծքները չտալու համար: Նրանց մարմինները թաղված են եղել 4 մետր խորության վրա՝ Ռամենսկի շրջանում գտնվող ամառանոցի տարածքում:
Սպանվածներից երկուսի գլխի մեջ հայտնաբերել են փամփուշտներ: Մասունքները ուղարկվում են փորձաքննության` մահվան պատճառները պարզելու համար:
ՔԿ-ն քննության է առել այն բոլոր հանցագործությունները, որոնց մեջ ներգրավվել են Շիշխանովի հանցավոր խումբը:
Քրեական գործով կալանավորվախ է 9 ամբաստանյալ, այդ թվում նաև ինքը՝ Շիշխանովը: