350 միլիոն եվրո ամառային տրանսֆերների համար․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամռանը կպայթեցնի տրանսֆերային շուկան
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դեռ շարունակում է ելք փնտրել արդեն իսկ մի քանի տարի տևող վատ շրջանից դուրս գալու համար։
Այս անգամ անգլիական ակումբը նախատեսել է ամռանը պայթեցնել տրանսֆերային շուկան։ Այս մասին տեղեկնում ենք Daily Mail սպորտային պարբերականից։
Մանչեսթերյան ակումբի ղեկավարները նախատեսել են 350 միլիոն եվրո հատկացնել տրանսֆերների համար։ Այս պահի դրությամբ նրանց ցուցակում են Մուսա Դեմբելեն և Սաուլ Նիգեսը։