Նոր սկանդալ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի շուրջ
Թբիլիսիի դատարանը կալանք է սահմանել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության 60% բաժնետոմսերի վրա այն բանից հետո, երբ բաժնետոմսերի նախկին տերերը՝ Դավիդ Դվալին և Ժարջի Ակիմիձեն պահանջել են իրենց վերադարձնել բաժնետոմսերը:
Վերջիններս 1994 թվականին միասին են հիմնել հեռուստաընկերությունը: Դատարանը նման որոշում է կայացրել, քանի որ մտավախություն է ունեցել, որ մինչ գործի քննության ավարտը, հեռուստաընկերության ներկայիս տերը, հնարավոր է մեկ ուրիշի վաճառի այդ 60% բաժնետոմսերը: «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ սա առաջին աղմուկը չէ, դեռևս ամռանը հեռուստաընկերությունը բոլորի ուշադրությսն կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ հեռուստաընկերության հաղորդավարը ուղիղ եթերում անձնական վիրավորական խոսքեր էր ասել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Այժմ էլ հեռուսաընկերության նախկին ու ներկա տերերը չեն կարողանում բաժնետոմսերի շուրջ համաձայնության գալ: