Արքայազն Հարրին խոսել է իր ու եղբոր միջև տարաձայնության մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին խոսել է իր և իր ավագ եղբոր՝ արքայազն Վիլյամի միջև եղած տարաձայնությունների մասին: Տեղի լրատվամիջոցներից մեկին տված
հարցազրույցում նա ասել է .«Մենք եղբայրներ ենք ու միշտ էլ եղբայրներ կմնանք:
Հիմա մեր ճանապարհները տարբեր են, սակայն ես միշտ նրան կսատարեմ ու գիտեմ, որ ինքն էլ իմ կողքին միշտ կլինի»:
Նա հավելել է, որ զբաղվածության պատճառով ինքն ու արքայազն Վիլյամն այժմ հազվադեպ են հանդիպում, սակայն մտացածին է անվանել մամուլում տարածված տեղեկատվությունը, իբրև ինքն ու Վիլիամը վիճել են ու չեն խոսում իրար հետ: