Ավստրիալիական պարբերականներն այսօր ի նշան բողոքի հատուկ համար են թողարկել
Ավստրալիական խոշորագույն պարբերականներն այսօր լույս են տեսել միևնույն առաջին էջով՝ ի նշան մամուլի ազատության սահմանափակման դեմ բողոքի: Ավստրալիայի գրեթե բոլոր պարբերականների առաջին էջին անհասկանալի շրիֆտով տեքստ է տպագրված, իսկ վրան մեծ, կարմիր տառերով գրված է գաղտնիք է:
Լրատվամիջոցների բողոքի աղբյուր է հանդիսացել «Ազգային անվտանգության մասին» օրենքը, որը, ըստ լրատվամիջոցների ներկայացուցիչների, սահմանափակում է իրենց գործունեությունը:
«Այս օրենքն ընդունելով Ավստրիալիան կարող է դառնալ ամենագաղտնի ժողովրդավարական երկիրն աշխարհում»,- ասել է ավստրալիական ABC հեռուստաընկերության տնօրեն Դևիդ Անդերսոնը: