Դոնալդ Թրամփը Սիրիայում կթողնի 200 հոգանոց գումարտակ
Ամերիկյան The New York Times պարբերականի տեղեկություններով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սիրիայում շուրջ 200 հոգանոց ամերիկյան գումարտակ թողնել:
Ըստ լրատվամիջոցի տվյալներով, զորքը կտեղակայվի Սիրիայի արևելքում:
Սիրիայում կմնան «Իսլամական պետության» դեմ կռված զինվորականները, իսկ նրանց այնտեղ տեղակայելու հիմնական նպատակը, ինչպես գրում է պարբերականը «տարածաշրջանում միմյանց դեմ պայքարող ուժերի բալանսավորումն է»: