Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը առաջնահերթ խնդիր է. Մարությանը մեկնել է Բրյուսել (ֆոտո)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է Բրյուսել: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Երեկվա տոնակատարություններից անմիջապես հետո մեկնեցի Բրյուսել՝ մասնակցելու BusWorld Europe 2019 ցուցահանդեսին։
Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է»,-գրել է Մարությանը: