Ամռանը «Բարսելոնա»-ն կարող է գլխավորել Ռոնալդ Կումանը
Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանը ամռանը կարող է գլխավորել կատալոնական «Բարսելոնա»-ն։
Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։ Կայքը նշում է, որ Կումանը Եվրոպայի առաջնությունից հետո կգլխավորի կատալոնական ակումբը, որտեղ ժամանակին խաղացել է։
Ընդգծենք, որ Կումանի հետ մեկտեղ դիտարկվում է նաև Մասիմիլիանո Ալեգրիի տարբերակը։