Ե՞րբ Մարությանը կկարողանա դուխով ասել ցտեսություն
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին այսօր Կարմիր բլուրում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները անակնկալ մատուցեցին և նրան նվիրեցին Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը։
Իհարկե Հայկ Մարությանը, «Կարգին Հայկոյի» ժպիտը դեմքին, ապշահարվեց, զարմացավ ու մի քիչ էլ կարմրեց այս անակնկալից, սակայն, դերասանին վայել վարպետությամբ ի ցույց չդրեց հոգում կատավողը և խրոխտ տոնայնությամբ սկսեց պատասխանել լրագրողների հարցերին ու հենց այս պատասխաններից մեկը ցույց տվեց Հայկ Մարության քաղաքական գործչի ողջ դատարկությունը։
Լրագրողի հարցին՝ արդյոք պատրաստվում է կարդալ Ռոբերտ Քոչարյանի գիրքը՝ Մարությանը հստակ պատասխանեց՝ ոչ։ Իհարկե, ծանր կլինի Մարությանի համար կարդալ, թե ինչ է գրել Քոչարյանը Փաշինյանի կնքահոր պարտվողական քաղաքականության մասին։ Իհարկե, ծանր է կարդալ մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների՝ քոչարյանական մեկնաբանությունը։ Մարությանը դա կարդալով կարող է ի վերջո համարձակություն հավաքել ու Փաշինյանին ասել ցտեսություն։ Քոչարյանի գիրքը կարող էր դառնալ այն մեկնակետը, որից սկսած Հայկ Մարությանը կհասկանար, որ խաբվել է, քցվել, օգտագործվել։ Քոչարյանի գիրքը Կարգին Հայկոյին կտար դա անելու համարձակություն, բայց ոչ, Կարգին Հայկոն հերթական անգամ նախընտրեց կամակատարի դերը, նա հարմարվել է հրաման կատարող ծաղրածուի կարգավիճակին ու այլ բանի պարզապես ընդունակ չէ։ Ափսոս որ Կարգին Հայկոն նախընտրեց չկարդալը, հակառակ պարագայում կզգար գլխարկին և ճակատին գրված ԴՈՒԽՈՎ-ի տարբերությունը։
NEWSPRESS.am