Ֆլորենցիայում ծնողներն իրենց երեխային մոռացել են գնացքում
Ֆլորենցիայում չինացի զույգն իր երեխային մոռացել է Հռոմ ուղևորվող գնացքում: Ծնողները, կարծելով, որ տղան դուրս է եկել գնացքի վագոնից, իրենք ևս իջել են՝ տղային փնտրելու, սակայն, ինչպես հետո պարզվել է, տղան վագոնում է եղել և մեկնել է Հռոմ:
Ֆլորենցիայի ոստիկանությունը ժամանակին կապվել է գնացքի անձնակազմի հետ, վերջիններս էլ վագոններից մեկում հայտնաբերել են տղային ու նրան ուղեկցել մինչ հաջորդ կանգառ:
Ծնողները հաջորդ գնացքով մեկնել են Հռոմ՝ իրենց երեխայի հետևից: