ՌԴ-ում արգելապատնեշ է փլուզվել. կա 15 զոհ և 13 անհետ կորած
Ռուսաստանի Կրասնոյարսկի շրջանում արգելապատնեշի փլուզման հետևանքով զոհերի թիվը գնալով աճում է: Մինչ այս պահը 15 մարդ է զոհվել, 13-ը համարվում են անհետ կորած:
Այսօր վաղ առավոտյան Սեյբա գետի մոտ կառուցված արգելապատնեշը փլուզվել է, չորս մետրանոց ջրի ալիքը ծածկել է գետի շրջակայքում կառուցված ժամանակավոր տնակները:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գրեթե բոլորը քնած են եղել, չնայած որ շատերին հաջողվել է դուրս վազել տնակներից ու փրկվել: Գետի մոտակայքում ոսկու արդյունահանման աշխատանքներ են իրականացնելիս եղել և զոհերի մեծ մասն էլ աշխատող բանվորներ են եղել: