Պեպ Գվարդիոլայի ընկերն ազատազրկվել է 9 տարով՝ հանրաքվե անցկացնելու պահանջի համար
Կատալան մասնագետ Պեպ Գվարդիոլան խոսել է Կատալոնիայում տիրող իրավիճակի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Marca սպորտային պարբերականից։
Նա մասնավորապես նշել է, որ իր ընկերն ազատազրկվել է 9 տարով, քանի որ պահանջել է հանրաքվե անցկացնել։
Նա նաև ընդգծել է, որ միլիոնավոր մարդիկ գալիս են ու խաղաղ կերպով աջակցում են անկախության հանրաքվեի համար փողոց դուրս եկած մարդկանց։
Ընդգծենք, որ Կատալոնիայում տեղի ունեցած յուրաքանչյուր իրադարձությունից հետո Պեպ Գվարդիոլան միշտ հանդես է եկել հայտարարությամբ կամ հարցազրույցով։