Զիդանը խոսել է իր ու Պոգբայի հանդիպման մասին
«Մադրիդի Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր և Պոլ Պոգբայի՝ Դուբայում հանդիպման մասին։
Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։ Զիդանը մասնավորապես նշել է, որ իրենք պատահաբար են հանդիպել, սակայն զուգահեռ նա չի նշել, թե ինչից են զրուցել։
Հիշեցնենք, որ դեռ ամռանը իսպանական ակումբը ցանկանում էր գնել Պոգբային, սակայն գործարքը չկայացավ։ Արքայական ակումբը ձմռանը նորից կփորձի գնել Պոգբային։