«Բարսելոնա»-ն ցանկանում է գնել «Միլան»-ի երիտասարդ աստղին
Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է փնտրել Լուիս Սուարեսի փոխարինողին, և թիմը թիրախավորել է «Միլան»-ի պորտուգալացի աստղ Ռաֆայել Լեաոյին։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Իսպանական ակումբը ցանկանում է գնել պորտուգալացուն և ամենայն հավանականությամբ առաջարկ կանի, սակայն միլանյան ակումբը չի վաճառի իր աստղին, ում գնել է այս ամռանը։
Ընդգծենք, որ Լեաոն այս մրցաշրջանում իր թիմի կազմում դարձել է 1 գոլի հեղինակ։