Տեղի ունեցավ զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հուղարկավորությունը (տեսանյութ)
Այսօր զինվորական կարգով հողին հանձնվեց հանցագործի դավադիր գնդակից ընկած ոստիկան Տիգրան Առաքելյանի հուղարկավորությունը,- տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը։
Տիգրան Առաքելյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին ցավակցելու էին եկել ՀՀ վարչապետը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, իրավապահ կառույցների ղեկավարներ, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Երեւանի քաղաքապետը, մարզպետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, հարյուրավոր ծառայողներ։