Քրդերը ևս հրադադար են ցանկանում․ Թրամփ
Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում տեղեկացրել է Էրդողանի հետ Սիրիայի իրավիճակի շուրջ զրույցի մասին․
«Նա ինձ պատմել է դիպուկահար և ականանետ կրակի մասին, որն արագ դադարեցվել է: Նա շատ է ցանկանում, որ հրադադարի ռեժիմը գործի: Նույնը ցանկանում են նաև քրդերը»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել՝ կապված տարիներ առաջ նման մտածելակերպի բացակայության հետ:
Նրա խոսքով՝ կոնֆլիկտի կողմերը բարի կամք են դրսևորել ու ունեն հաջողության հասնելու բոլոր շանսերը: