Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ էր բերել Արցախից․ Կապանի փրկարարական ջոկատում հանձնել է զինամթերքը (տեսանյութ) Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Նիգերն Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն է տրամադրել. The Wall Street JournalՎրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Ազատությո՛ւն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին․ իրազեկման ակցիա Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է «խաղաղության գործընթացում» առկա խնդիրները Հայաստանի թիմը ՌԴ-ում՝ մաթեմատիկայի օլիմպիադայում, ոսկե ու բրոնզե մեդալների է արժանացել «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում․ ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկը»
Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը. Ոսկանյան ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» նիստ․ քննարկվել է Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը ՀՀ-ի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ հանդիպման մասին Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը
«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)
ԲՈՒՀ-երի նկատմամբ Փաշինյանի վերաբերմունքը պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի․ Լևոն Զուրաբյան Աբովյանում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի Ո՞ւր է գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն. Աբրահամյան Դոլարն ու եվրոն էժանացել ենՏավուշում մարդկանց ձեռքից վերցրել են հեռախոսները, Փաշինյանը փորձելու է ստեղծել կեղծ տպավորություն. Դանիելյան
40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից
Ներկայիս քաղաքական պսևդո էլիտայի փոխարեն պիտի ունենանք պետական գործիչների բանակ․ ԱնանյանՌումինիայում կառուցվում է ՆԱՏՕ-ի ամենամեծ բազան. Euronews
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել. «Հետք»
Կոտայքում և Գեղարքունիքում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Արմավիրի մարզում՝ ապամոնտաժվելԱնհրաժեշտ է` Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Արևմուտքը խեղդվեն Կարմիր ծովի ճահիճում, որպեսզի նրանք թուլանան. Եմենի հութի «Անսար Ալլահ» շարժում
Հասարակություն

Ռուբեն Թոփչյանն ընտրվել է բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի խորհրդի անդամ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) խորհրդի անդամ: Այս մասին տեղեկանում ենք ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժնից։

ENQA խորհուրդը կառույցի գործադիր մարմինն է, որն իրականացնում է ասոցիացիայի կառավարումը եւ ընդհանուր վեհաժողովի որոշումների իրականացումը: Հայաստանը հետխորհրդային տարածքի առաջին եւ միակ երկիրն է, որը ներկայացված է ENQA խորհրդում:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի կարծիքով՝ այս ընտրությունը նախ եւ առաջ վկայում է եվրոպական կրթական համայնքի վստահությունը Հայաստանի եւ մեր երկրի որակի ապահովման համակարգի հանդեպ․ «Մեր որակի ապահովման համակարգը զարգացման այնպիսի փուլի է հասել, որ այլեւս մենք կարող ենք մասնակից լինել եվրոպական կրթական տարածքում որոշումների կայացմանը»:

Նրա խոսքով՝ գլխավոր վեհաժողովը քվեարկելիս հաշվի է առել նաեւ այն հանգամանքը, որ տարածաշրջանի հավատարմագրման գործակալություններից առավել ակտիվը ՈԱԱԿ-ն է. այն համագործակցում է թե Մոնղոլիայի, թե Ղազախստանի, թե Վրաստանի, թե Ռուսաստանի հետ:

«Նրանք այսօր փորձում են մեզ ավելի շատ ներգրավել կառույցի գործունեությունում եւ մեր միջոցով լսել արեւելյան ձայնը, որպեսզի ավելի վստահ լինեն իրենց որոշումներում, իսկ այդ տարածքների հավատարմագրման կառույցներն էլ վստահ լինեն՝ իրենց վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի է առնված իրենց համատեքստը, որին մենք վարժ տիրապետում ենք»,- ասել է Ռ․ Թոփչյանը:

ՌԴ Հավատարմագրման ազգային գործակալության տնօրեն Լեմկա Իզմայլովայի կարծիքով՝ կարեւոր է, որ Արեւելյան Եվրոպան ի դեմս ՈԱԱԿ-ի եւ տնօրեն Ռուբեն Թոփչյանի ներկայացված է լինելու ENQA խորհրդում. «Այժմ կարող ենք Արեւմտյան Եվրոպային հասանելի դարձնել Արեւելյան Եվրոպայի կրթական համակարգի առանձնահատկություններն ու արժեքները»։

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ հենց պարոն Թոփչյանն է ընտրվել խորհրդի անդամ. «Պարոն Թոփչյանը տարիներ շարունակ առաջխաղացնում է հայաստանյան որակի ապահովման համակարգը միջազգային ասպարեզում։ Բացի այդ, հայաստանյան հավատարմագրման կազմակերպությունը կարողացել է արդյունավետորեն համադրել եվրոպական պահանջները եւ ազգային առանձնահատկությունները»։

«Հրաշալի է, որ մենք բոլորս աշխատում ենք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման միասնական չափանիշներով եւ ուղենիշներով (ESG), սակայն միեւնույն ժամանակ մենք չպետք է կորցնենք մեր ազգային համակարգի արժեքավոր կողմերը»,- ասել է Իզմայլովան՝ հավելելով, որ այդ հարցում լավ օրինակ է Հայաստանը։

Նշենք, որ հոկտեմբերի 17-18-ին Երևանում ընթանում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը, որի օրակարգային հարցերից են տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, որակի ապահովման ապագա միտումները, ENQA ռազմավարության մշակումը 2021-2025թթ. համար: Խորհրդի անդամների ընտրությունը ևս տեղի է ունեցել վեհաժողովի շրջանակներում։