Ոստիկանի սպանության գործով անչափահասին 4 հոդվածներով մեղադրանք է առաջադրվել
Հոկտեմբերի լույս16-ի գիշերը Ազատության պողոտայում ոստիկանին սպանելու, մեկ այլ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը խլելու, իսկ մինչ այդ նաև գողություն կատարելու համար ՔԿ–ն մեղադրանք է առաջադրել երկու անձի։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2003թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանությունը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ), 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը՝ ապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով զենքը հափշտակելը) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելը):
2001թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: