Դավիթ Ավանեսյանը նշանակում է ստացել Եվրոպայում
Հոկտեմբերի 23-ին կկայանան ՈՒԵՖԱ երիտասարդական Չեմպիոնների լիգայի 2019/2020 մրցաշրջանի խմբային փուլի հանդիպումները։ ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը նշանակվել է «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա) – «ՄՏԿ Բուդապեշտ» (Հունգարիա) հանդիպման պատվիրակ։