«Հասարակական պահանջ» ասողները՝ ի դեմ Փաշինյանի, հոգեկան լուրջ խնդիրներ ունեն. Իսագուլյան (տեսանյութ)
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը չի կարծում, որ հասարակությունն այնքան է դեգրադացվել, որ իշխանություններից պահանջում է մարդկանց թոշակառու ծնողներին և թոռնուհիներին ներքաշել պատմությունների մեջ:
«Եթե Հրայր Թովմասյանի հետ խնդիր ունեք, օրենքի շրջանակում փորձեք դա լուծել։ Ի՞նչ կապ ունեն նրա հայրը և դուստրերը: Սա աբսուրդ է: «Հասարակական պահանջ» ասողներն իրենք արդեն հոգեկան լուրջ խնդիրներ ունեն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իրենց պատգամավորների: Հիվանդ մարդը կարող է ասել, որ երեխաներին անիմաստ հարցաքննության կանչելը հասարակական պահանջ է»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը:
Նրա դիտարկմամբ՝ հասարակությունը պետք է ընդդիմանա իշխանությունների այս գործողություններին, քանի որ «սա կարող է հետագայում կրկնվել շատերի հետ»:
Ըստ Իսագուլյանի՝ փորձ է արվում մի կրակոցով երկու նապաստակ խփել:
«Ես կուզեի, որ այս միջոցառումը չդիտվի որպես ընդդեմ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության: ԱԱԾ-ն այս հարցի հետ կապված այսօր որևէ մեղսակցություն չունի: Ուղղակի, ցավոք սրտի վարչապետը և դատախազությունը այս կառույցին դնում են շատ անհարմար վիճակում, երբ գործեր են ուղարկում ԱԱԾ, որը չի մտնում այս կառույցի գործառույթների մեջ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում