ԱԱԾ աշխատակիցներին ստիպում են անցնել գծեր․ թելադրվում է կամք․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իրավապաշտպանների հետ եկել է ԱԱԾ շենքի մոտ։ Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրն այս պահին ԱԱԾ-ում է։
Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ այն փաստը, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն, խոսում է այն մասին, որ դրանով ԱԱԾ աշխատակիցներին, որոնք ուսադիր ունեցող մարդիկ են, իրավապահ մյուս մարմինների աշխատակիցներին ստիպում են անցնել գծեր:
«Իհարկե, այդ աշխատակիցներն էլ կարող են ասել՝ ոչ, բայց այս պահի դրությամբ մարդկանց թելադրվում է կամք և արվում են բաներ, որոնք հանրության բարոյականության նորմերից դուրս են: Պետք է հասկանալի դառնա, որ այստեղ խոսքը ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ո՛չ էլ ապագա իշխանության մասին է. ես էլ Ձեզ նման քաղաքացի եմ և խոսքն այսօր ձեզ հետ միասին իրար հետ արժանապատիվ համագոյակցելու կարողության մասին է»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում