Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվելՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներՎարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին «Ամեն խաղ պիտի խաղանք՝ ինչպես վերջինը»․ Հարոյանը՝ Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերից առաջ Ազդանշաններ և «դավաճան» վանկարկումներ․ Երևանի կենտրոնն ու Փաշինյանի կորտեժը (տեսանյութ) «Ղարաբաղի նման մենակ դուրս ենք գալու, բռնելու են, տանեն»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «զգուշացրել է» Գազայի հատվածում աղետալի սովի մասին 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորՆռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ էր բերել Արցախից․ Կապանի փրկարարական ջոկատում հանձնել է զինամթերքը (տեսանյութ) Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Նիգերն Իրանին ուրանի հանքավայրերի հասանելիություն է տրամադրել. The Wall Street JournalՎրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Ազատությո՛ւն քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին․ իրազեկման ակցիա Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է «խաղաղության գործընթացում» առկա խնդիրները Հայաստանի թիմը ՌԴ-ում՝ մաթեմատիկայի օլիմպիադայում, ոսկե ու բրոնզե մեդալների է արժանացել «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին ԵՄ Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպում․ ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկը»
Հայաստան, Ադրբեջան և Վրաստան կատարած այցի ընթացքում կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը. Ոսկանյան ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» նիստ․ քննարկվել է Արցախից տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրերը ՀՀ-ի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ հանդիպման մասին Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը
«Կոմայից դուրս գալուց հետո կտավ ու ներկեր ուզեց․ նախկինում դրանց հետ գործ չէր ունեցել»․ Վանաձորում բացվեց 2 քույրերի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութեր, լուսանկարներ)
Հասարակություն

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

1․ 2019 թվականի հոկտեմբերի 19-ից այն տրանսպորտային միջոցները, որոնք արդեն իսկ գրանցված և/կամ հաշվառված են ճանապարհային ոստիկանությունում, գրանցման և/կամ հաշվառման հետագա գործողությունների՝ առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, ժառանգության ընդունման, խոտանման, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման վայրը փոխելու, կորած հաշվառման վկայագրի կամ կորած հաշվառման համարանիշի փոխարեն նորը ստանալու, հաշվառման համարանիշը կամ հաշվառման վկայագիրը փոխարինելու դեպքերում հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու կարիք չկա, եթե դրանք վերասարքավորված չեն կամ չեն կատարվել համարակիր ագրեգատների՝ շարժիչի, թափքի կամ գույնի փոփոխություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի, 123․4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, ինչպես նաև սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2․ Տրանսպորտային միջոցի գրանցման և/կամ հաշվառման գործողությունների ընթացքում չի ստուգվելու ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի առկայությունը։

Սակայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի (ԱՊՊԱ) 5-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129․2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

- Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր՝ առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (5․000 դրամի) չափով․

- Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100․000 դրամի) չափով:

Հորդորում ենք՝ ավտոտրանսպորտային միջոցի հաշվառումից անմիջապես հետո սահմանված կարգով կնքել ԱՊՊԱ պայմանագիր։