ԱԱԾ-ին շարունակում է հուզել Հրայր Թովմասյանի հոր տանիքի հարցը (տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայությունում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորից դարձյալ հետաքրքրվել են, թե նրա տանիքը երբ է վերանորոգվել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի փաստաբանը։
Նա ընդգծեց, որ այդ հարցերին երեկ արդեն թեև պատասխան տրվել է, սակայն այսօր գրավոր այդ մասին դարձյալ նշվել է։ Փաստաբանը նկատեց, որ հարցաքննության է կանչվել ոչ միայն Թովմասյանի հայրը, այլ նրա ընտանիքի մյուս անդամները, ինչը, փաստաբանի գնահատմամբ, ճնշումներ են։
«Սա ընդհանուր ճնշում է ՍԴ բոլոր դատավորների նկատմամբ և շատ ակնհայտ է»,- ասաց փաստաբանն ու հավելեց, որ փորձ է արվում ամեն գնով կասեցնել Հրայր Թովմասյանի լիազորությունները։
Մանրամասները՝ տեսանյութում