Գերմանիան աջակցում է Թուրքիայի ու ԱՄՆ-ի կողմից ձեռք բերված Սիրիայում հրադադարի պայմանավորվածությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը հայտարարել է, որ Գերմանիան լիովին աջակցում է ԱՄՆ-ի և Թուրքիայի պայմանավորվածությունը՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների դադարեցման հարցով, հուսալով, որ դա կհանգեցնի տարածաշրջանի լարվածության թուլացմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էին, որ Թուրքիան 120 ժամով դադարեցնում է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում:
Հրադադարի նպատակն է, որպեսզի քրդական ուժերը հետ քաշվեն Թուրքիայի սահմանից 30 կիլոմետր՝ ապահով տարածք: Փենսը հայտարարել էր, որ Ամերիկան կաջակցի գործընթացի իրականացմանը:
«Այդ առիթով կարող եմ ասել, որ բոլոր այն քայլերը, որոնք կբերեն պատերազմի ավարտին, լարված իրավիճակի թուլացմանը և խաղաղ բնակչության պաշտպանությանը, արժանի են գովասանքի»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկակացուցիչը: