Սիրիական բանակը կուտակվում է Թուրքիայի սահմանի մոտ
Սիրիական բանակը շարունակում է զորքի կուտակումը Թուրքիայի հետ սահմանակից Այն Ալ-Արաբ քաղաքի մերձակայքում: Սիրիական բանակի տեխնիկան Մանբիջայից ուղևորվում է Քոբանի:
Դեռևս երեքշաբթի օրը սիրիական զորքի առաջին խումբը մտել էր Քոբանի, որը վերջին ութ տարում գտնվում էր քրդերի հսկողության տակ:
Ավելի վաղ հայտնվել էր, որ պաշտոնական Դամասկոսի և քրդերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ սիրիական բանակը իր զորքերը տեղակայի Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանին մոտ, «թուրքական ագրեսիայից» քրդերին պաշտպանելու համար: