Իրականում Փաշինյանն անձնական հարցեր է լուծում, իսկ պետությունը վերանում է․ քաղաքագետ (տեսանյութ)
Այն, որ թոշակառու մարդուն կանչել են ԱԱԾ՝ տանիքի հարցով, սա ոչ թե արդեն անհեթեթություն է, այլ ողբերգություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, ըստ որի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը կանչել են Ազգային անվտանգության ծառայություն։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նման քայլերով փորձում է ցույց տալ, որ ուժեղ պետություն է, սակայն ճիշտ հակառակն է։
«Սրան ո՛չ, իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ․․․ ոչ մի գնահատական չես կարող տալ»,- ասում է քաղաքագետն ու հավելում, որ դա նպաստում է փողոցային խուլիգանությունների ավելացմանը։
«Մարդիկ տեսնում են, որ իշխանություններն զբաղված են իրենք իրենց հարցերը լուծելով, փողոցում բեսպրիդել ա սկսել տիրել։ Չկա իշխանություն, որովհետև չկա պետություն»,-ասում է Աղասի Ենոքյանն ու հավելում․ «Փաշինյանն իրականում անձնական հարցեր է լուծում, իսկ պետությունը վերանում է»։
Մանրամասները՝ տեսանյութում