ՀՀ-ում արդեն «ստուկաչներ» են հայտնվում․ իշխանությունն անցել է բարոյականության բոլոր հատակները․ քաղաքագետ (տեսանյութ)
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը վստահեցնում է՝ ո՛չ թե ԱԱԾ-ն է հատել սահմանագիծը, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքնի նկատմամբ տեղի ունեցող գործողություններին՝ քաղաքագետը հայտարարեց, որ տեղի է ունենում հանրային կարծիքի մանիպուլացիա։
«Հեղափոխությունը եղավ նրա համար, որ մարդիկ լավ ապրեն, հետո հայտարարվեց, որ արդարություն պետք է լինի, և դրա համար պետք է Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվի, հետո հայտարարեցին, որ պետք է ՍԴ-ից Հրայր Թովմասյանը դուրս գա»,- ասաց նա և նշեց, որ բոլոր տեսակի գծերը անցել են, և սա միտված է վախի մթնոլորտ առաջացնելուն:
Աղասի Ենոքյանը նաև ընդգծեց, որ այս ամենը հիշեցնում է վերադարձ անցյալին, ի հայտ են գալիս նաև «ստուկաչներ»։
«Իշխանությունն անցել է բարոյականության բոլոր հատակները»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում