Սկանդալ Ռադայում. հրապարակվել է պատգամավորի նամակագրությունը մեկ այլ տղամարդու հետ (ֆոտո)
Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության ժողովրդական պատգամավոր Անատոլի Օստապենկոն հայտնվել է սկանդալի կիզակետում՝ ինտիմ նամակագրությամբ: Այդ մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինան»:
«Ժողովրդի ծառա» կուսակցության ժողովրդական պատգամավոր Անատոլի Օստապենկոն պատմության մեջ է ընկել հենց Գերագույն Ռադայում արված ինտիմ նամակագրության պատճառով: Պատգամավորին «բռնացրել են» այն պահին, երբ նա հեռախոսով պատասխանելիս է եղել ոմն Ալեքսեյ Սիլչենկոյի: Պատգամավորի և նրա սմարթֆոնի լուսանկարը, որում երևում է նրա նամակագրությունը, հրապարակել է փորձագետ Ալեքսանդր Վոլկովը:
««Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անատոլի Օստապենկոն Գերագույն Ռադայում որոշում է պետական նշանակության կարևոր հարցեր: Անսովոր ոչինչ չէր լինի, եթե պատգամավորի զրուցակցին Ալեքսեյ չանվանեին»,- գրել է Վոլկովը: