Կատալոնիայում ցույցերը շարունակվում են. կա 20 ձերբակալված
Կատալոնիայում չորրորդ օրն անցկացվող ցույցերին 20 մարդ է ձերբակալվել: Անկախության կողմնակիցների անկարգությունների հետևանքով 5 ոստիկան է տուժել:
Որոշ տեղեկություններով՝ ցույցերի ընթացքում անկարգությունների հետևանքով ավելի քան 18 մարդ է տուժել:
Հիշեցնենք, որ Կատալոնիայում ցույցերն սկսվեցին հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի գերագույն դատարանը 12 կատալոնացի քաղաքական գործչի դատապարտեց ազատազրկման՝ 2017 թվականին Կատալոնիայի անկախացման հանրաքվե կազմակերպելու համար: