«Հագիբիս» թայֆունի հետևանքով կա 77 զոհ
«Հագիբիս» թայֆունը Ճապոնիայի գյուղատնտեսությանը, նախնական հաշվարկներով, շուրջ 38.3 միլիարդ իենի վնաս է հասցրել: Գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցրել թայֆունի հետևանքով առաջացած հորդառատ անձրևները, սողանքները և գետերի վարարումը:
Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացրել է, որ այդ թիվը կարող է աճել, քանի որ շարունակվում է վնասի գնահատման գործընթացը:
Հիշեցնենք, որ թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 77-ի, ավելի քան 100 հազար տներ վնասվել են: Մինչ այսօր շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: