Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համար
Մամուլ

«Փաստ». «Սասնա ծռերը» քարտ բլա՞նշ են ստացել Փաշինյանի կողմից

«Փաստ» օրաթերթը գրում է.շ «Սեպտեմբերի սկզբին Փաշինյանի հետ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը ակտիվ քննարկումների եւ քննադատությունների ալիք բարձրացրեց, սակայն Փաշինյանը այնպես ներկայացրեց իրավիճակը, կարծես թե իր եւ «Սասնա ծռերի» հարաբերությունների ջերմացումը բնականոն երեւույթ է:

Եվ երբ նայում ենք քաղաքական զարգացումների տրամաբանությանը, ապա տպավորություն է առաջանում, որ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումից հետո «ծռերը» քարտ բլանշ են ստացել վարչապետի կողմից, եւ դա է պատճառը, որ նրանք վերջին շրջանում ակտիվացել են՝ չնայած որ անցած տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին կարողացան հազիվ 20 հազար քվե հավաքել. ժողովուրդը պարզապես մերժեց նրանց։

Եվ քանի որ նրանք վստահության պոտենցիալ չունեն, որ կարողանան հանրային կյանքում օրակարգ թելադրել, հանդես են գալիս ծայրահեղական եւ վտանգավոր գաղափարներով:

Եվ այս համատեքստում պատահական չէ, որ ամեն քայլափոխի նրանք խոսում են պատերի տակ հյուսվող դավադրությունների եւ ահագնացող ռեւանշիզմի մասին:

Ավելին, հետապնդելով իրենց շահը՝ նրանք նպատակ ունեն վարչապետ Փաշինյանին կտրուկ քայլերի մղել, իսկ դրա արդյունքում վարչապետի համար նոր պրոբլեմներ ի հայտ կգան, էլ ավելի կնվազի նրա վարկանիշը:

Հենց այդ ժամանակ էլ «Սասնա ծռերը» հնարավորություն կստանան իշխանությանը դրդել իրենց երազանքի իրականացմանը՝ նոր արտահերթ ընտրությունների անցկացմանը, որի մասին անընդհատ ակնարկում են Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանը:

Հայաստանում ակտիվանալուց զատ «ծռերը» փորձում են նաեւ իրենց ուժերը չափել Արցախում, բայց վերջերս անցկացված ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ «Սասնա ծռերին» մերժում են նաեւ արցախցիները:

Եվ այս հանագամանքը հաշվի առնելով՝ այս ուժն սկսեց նոր սադրանքների դիմել, որով ոտնահարում են Արցախի ինքնիշխանությունը:

Արցախի հարցում «Սասնա ծռերի» դիրքորոշումն այն է, որ բանակցային պրոցեսը ծուղակ է, որից դուրս գալու համար պետք է Արցախը միացվի Հայաստանին: Նրանք չեն ընդունում Արցախի՝ ինքնիշխան պետություն լինելու հանգամանքը եւ հայտարարում են, թե Արցախը Հայաստանի մաս է:

Թերեւս սրանով էր պայմանավորված, որ «Սասնա ծռերը» բավականին խանդավառությամբ ընդունեցին Ստեփանակերտում վարչապետի այն հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է:

Ճիշտ է, Արցախը Հայաստանին միավորելը բոլորիս ցանկությունն է, բայց գոյություն ունի դա իրականացնելու ճանապարհ, որը ենթադրում է նախ Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչում որպես անկախ պետություն, որից հետո էլ տեղի կունենա նրա միավորումը Հայաստանի հետ:

Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ գոյություն ունեցող բանակցային ձեւաչափի անտեսումը եւ հայտարարությունները, թե Արցախը Հայաստանի մարզ է, շատ վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ հայկական կողմի համար:

Իսկ Ադրբեջանը նման մի առիթ է փնտրում, որ միջազգային հանրությանը ցույց տա, թե հակամարտությունն իրենց եւ Հայաստանի միջեւ է, ապա դրանից հետո վերսկսի ռազմական գործողությունները:

Սակայն սա «Սասնա ծռերին» չի հետաքրքրում, նրանց համար ամենակարեւորը կարճաժամկետ դիվիդենտներն են ու պղտոր ջրում ձուկ որսալը, եւ քանի իրենք ունեն վարչապետի թույլտվությունը, ավելի բացահայտ քայլերի են անցնում՝ ընդհուպ մինչեւ Արցախի ֆլեշմոբեր են կազմակերպում սոցցանցերում, ասենք՝ ցույց տալով, թե իբր իրենք նկարվել են «Արցախի մարզպետարանի» դիմաց:

«Սասնա ծռերի» այս սադրիչ քայլերին պետք է գնահատական տրվի իշխանության կողմից, այլապես նրանք կարող են անցնել ավելի ծայրահեղ քայլերի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում