Գոնսալո Հիգուաինը կշարունակի հանդես գալ «Յուվենտուս»-ում
Մրցաշրջանից առաջ խոսվում էր, որ Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Հիգուաինն ամենայն հավանականությամբ կհանվի վաճառքի, սակայն մրցաշրջանը ցույց տվեց, որ Հիգուաինը դարձավ թուրինյան ակումբի կարևոր ֆուտբոլիստներից մեկը։
Արդեն հիմա խոսվում է այն մասին, որ իտալական ակումբը նոր պայմանագիր կառաջարկի Հիգուաինին։
Ընդգծենք, որ նրա պայմանագիրը ավարտվում է 2021 թվականին։