«Միլան»-ը ձմռանը նորից կփորձի գնել «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստին
Իտալական «Միլան»-ը պլանավորում է ձմռանը գնել Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անխել Կորեային։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Միլանյան ակումբը ձմռանը կփորձի թարմացնել իր հարձակման գիծը, և այդ ցուցակի առաջին հորիզոնականում հենց Կորեան է։
Ընդգծենք, որ ամռանը բանակցություններ ընթացան այս տրանսֆերի շուրջ, սակայն ինչ-որ պահի այս գործարքը մտավ փակուղի։