Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»ՀՀ որոշ հատվածներում բուք, ձյուն և մառախուղ է․ կան փակ ճանապարհներԻնչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ»Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՀՀ կառավարությանը կոչ ենք անում կանխել Բաքվի «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը․ հայտարարություն ՀՀԿ-ն նախատեսում է երկրում ստեղծված իրավիճակը քննարկել Եկեղեցու հետ ԱՄՆ-ն այլընտրանք է առաջարկել Իսրայելին, սակայն Իսրայելը մերժել է այնԽղճի, համոզմունքի ու արժեքների պատանդ է Աշոտյանը, վաճառվող Հայրենիքի մի արարը․ պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Փարիզ գործուղելու մասին Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին ԱՄՆ-ն իր հայտարարություններով ուշադրությունը շեղում է «Կրոկուսի» ահաբեկչությունից․ Պեսկով Սերբիային ծանր օրեր են սպասվում, Սերբիան կհաղթի. Ալեքսանդր ՎուչիչԱվելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելուն
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր
ԱԳՆ արձագանքը՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ ադրբեջանական կողմի դժգոհությանը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 % բոնուսը կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում ԱԳՆ-ից պարզաբանում են՝ ինչ ակնկալիքներ ունի հայկական կողմը ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ ԵՄ առաքելությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում․ Ալեն Սիմոնյան Ոսկեպար․ ճշմարտությունը՝ 1984թ․ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման մասին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է. Անդրեյ Տերեխով Հայ-ռուսական համաձայնությամբ՝ Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը ճանաչվել են ՀՀ տարածքներ «Միասին» շարժումը Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ կանցկացնի Ազգային ժողովի մոտ Իսրայելում հայտարարել են, որ Գազայի հատվածը ղեկավարվելու է տեղական այլընտրանքային իշխանությունների կողմից
Քաղաքականություն

Մնացականյանի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարություն է հրապարակել․

«Այսօր Նյու Յորքում կայացած ընտրությունների արդյունքում, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2020-2022 թվականների ժամանակահատվածի համար։ Այս նշանավոր ձեռքբերումը միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունում ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արդյունքում ժողովրդավարական վերափոխումների և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խրախուսման ոլորտում արձանագրված էական առաջընթացի ճանաչման լավագույն վկայությունն է։

Այս հաջողությունը նաև ի ցույց է դնում միջազգային հանրության՝ Հայաստանի նկատմամբ բարձր վստահությունը՝ որպես հուսալի գործընկեր և մարդու իրավունքների պաշտպանությանն առաջամարտիկ, այդ թվում՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և ոճրագործությունների կանխարգելման առումով։

Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ և բազմակողմ արդյունավետ փոխգործակցության կողմնակից՝ Հայաստանը ստորագրել և միացել է մարդու իրավունքների ոլորտին առնչվող բոլոր հիմնարար փաստաթղթերին և նախաձեռնություններին։ Այսօր կարող ենք արձանագրել, որ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այդ հանձնառությունները ոչ միայն մեր պետության իրավական համակարգի, այլև ազգային արժեհամակարգի և ինքնության կարևոր մասն են։ Մենք պատրաստակամ ենք ներկայացնել մեր փորձառությունը, լսել և սովորել մեր գործընկերներից և հանձնառու ենք աջակցելու միջազգային այնպիսի փոխգործակցությանը, որն ուղղված կլինի ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը, միջկառավարական արդյունավետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներգրավվածության ապահովմանը։

Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը լինելու է Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի կարևոր առաջնահերթությունը: Մարդու իրավունքները համընդհանուր են՝ աշխարհի բոլոր անկյուններում բնակվող յուրաքանչյուր ժողովրդի և անհատի համար:

Հայաստանը վճռական է իր ներդրումը բերել Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ընթացող միջազգային համագործակցությանն ու երկխոսության ամրապնդմանը, և այդ նպատակով մենք արդեն իսկ հանդես ենք եկել հստակ հանձնառություններով, որոնք նախատեսում ենք իրագործել առաջիկա տարիների ընթացքում։ Մենք շարունակելու ենք պայքարել ինքնության հիմքով խտրականության դրսևորումների, այլատյացության, անհանդուրժողականության և ատելության խոսքի և քարոզի դեմ, որովհետև Հայաստանին և հայ ժողովրդին լավ հայտնի են այդ հիմքերով մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքները։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի անդամակցությունը զուգակցվելու է նաև ՄԱԿ-ի մեկ այլ կարևոր մարմնում՝ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում՝ Հայաստանի նախագահությամբ։ Սա առավել ևս խորհրդանշական է՝ հաշվի առնելով այսօր Հայաստանի հանրային կյանքում կանանց քաղաքական ներկայացվածության և ներգրավվածության նշանակալի աճը, որը վկայում է մեր երկրում կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված հետևողական քայլերի արդյունավետության մասին։ Հայաստանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային համագործակցության ամրապդնման գործում, և մենք նախատեսում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերն այդ օրակարգը առաջ տանելու համար։

Կցանկանայի երախտագիտություն հայտնել միջազգային մեր գործընկերներին Հայաստանի թեկնածության հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար։ Շնորհակալ եմ նաև ՀՀ կառավարության, նախարարությունների և գերատեսչությունների, ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարեկրյա տարբեր պետություններում և միջազգային կառույցներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տարված հետևողական և համակարգված աշխատանքի համար։ Սա մեր բոլորիս հաջողությունն է, որով մենք նաև ստանձնում ենք մեծ պատասխանատվություն միջազգային համայնքի առջև»։