Միլիոնավոր կյանքեր կփրկվեն. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում «Թուրքիայից լավ լուրերի» մասին է գրել ու շնորհակալություն հայտնել Էրդողանին։
«Հրաշալի նորություններ Թուրքիայից։ Շնորհակալություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Միլիոնավոր կյանքեր կփրկվեն»,- գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին ժամանել էին Անկարա, որ Էրդողանին համոզեն դադարեցնել կրակը Սիրիայի հյուսիսիում։
Նշենք, որ ավելի ուշ Մայք Փենսն է հայտարարել «լավ լուրի» մասին, ասելով, որ հնգօրյա հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև։