Էդ ո՞ր օրենքով ինձ չեն թողնում նստեմ փիլաքյաններին, միշտ նստել եմ․ վիճաբանություն՝ ոստիկանների և քաղաքացու միջև (տեսանյութ)
Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնողներից մեկի և ոստիկանների հետ միջադեպ եղավ։ Կինը, որ տևական ժամանակ իր խնդրով գալիս է կառավարության մոտ ու իր պաստառներով նստում աստիճաններին, վրդովվեց և աղմուկ բարձրացրեց, երբ պարզվեց, որ այլևս չի կարող նստել այդտեղ։
Ոստիկանները նրա ձեռքից բռնած փորձում էին հեռացնել կնոջը, բայց նա համառում էր։
«Ես էսքան ժամանակ նստել եմ էստեղ, հիմա ինչի՞ չի կարելի նստել»,- հարցրեց նա ոստիկաններին։ Վերջիններս պատասխանեցին, որ որոշում կա։ Կինը ավելի բորբոքվեց․ «Ո՞ր օրենքով ինձ չեն թողնում նստեմ փիլաքյաններին»։
Մանրամասները՝ տեսանյութում։