«Բերդի դուռը գնաս ավելի լավ է, քան կառավարության․ սաղ խաբում են»․ այնթապցի կինը փոխհատուցում է պահանջում (տեսանյութ)
Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Թամարա Ավագյանն իր խնդրով կառավարության դիմաց էր։
Նա լրագրողների հետ զրույցում նշեց.
«Մարզպետի երես չես տեսնում։ Խի, էդ ի՞նչ ա, պետք ա մոմեր առնենք, տանենք եկեղեցու դռները, որ մի ղեկավարի երես տեսնե՞նք, կամ ինչ պատասխան է տալի՞ս։ Սաղ խաբում են»,-ասում է կինը։
Կինը, ով փոխհատուցում է պահանջում ՀԷՑ-ից՝ պատճառած վնասի համար, նկատում է, որ մարզային իշխանությունից ակնկալիքներ չունենալով, որոշել է գալ կառավարություն, սակայն այստեղ էլ ոստիկանական պատին է հանդիպել։
«Բերդի դուռը գնամ ավելի լավ է, քան կառավարության դուռը, ավելի լավ է գնաս կալանավորի տեսնես, քան ղեկավարի»։
Մանրամասները՝ տեսանյութում