«Ուզում եմ հիշեցնել Փաշինյանին, թե ով եմ ես»․ Գարեգին Նժդեհի եղբոր դուստրն արդեն 8 տարի դրսում է (տեսանյութ)
Էմմա Տիգրանի Սահակյանը, ով վստահեցնում է, որ ինքը Գարեգին Նժդեհի երբոր դուստրն է, արդեն 8 տարի է՝ ապրում է Բաղրամյան 26-ի դիմացի մայթին՝ մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանի բացօթյա ծածկի տակ։
Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, որ և՛ նախկին, և՛ գործող իշխանության օրոք դիմել է պատկան մարմիններին ու պնդել, որ ինքն անարդարության զոհ է, ինչի հետևանքով այսօր անօթևան է մնացել, սակայն կնոջ գործով ոչ ոք այդպես էլ չի զբաղվել։
Այժմ նա իր խնդրով կառավարության դիմաց էր։ Ասում է, որ չի ուզում շահարկել իր նախնիների անունները, հատկապես երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն տեղյակ է, թե ով է ինքը, պարզապես ուզում է գլխին ծածկ ունենալ։
«Ուզում եմ հանդիպել Փաշինյանին և հիշեցնել նրան, թե ով եմ ես»,- ասաց կինը։
Մանրամասները՝ տեսանյութում