ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի թոշակառու հայրն ու երկու դուստրերը
Արցախի նախկին ՄԻՊ, իրապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ազգային անվտանգության ծառայություն են կաչվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը:
«Շտապ
Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։
Տղե՜րք, դուք հասկանու՞մ եք ինչ եք անում, հասկանու՞մ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»Շ։