Մարիո Մանջուկիչը կարող է տեղափոխվել «Միլան»
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը ձմռանը կտեղափոխվի «Միլան»:
Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից: Խորվաթ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սակայն Մանջուկիչը կարող է մնալ Իտալիայում:
Ընդգծենք, որ միլանյան թիմն էլ իր հերթին ցանկանում է ուժեղացնել հարձակվողական գիծը և դիտարկում է այն ուժեղացնել Մանջուկիչի տարբերակով: