Christian Dior ընկերությունը ներողություն է խնդրել Չինաստանից
Ֆրանսիական աշխարհահռչակ Christian Dior ընկերությունը ներողություն է խնդրել Չինաստանից այն բանի համար, որ Չինաստանի քարտեզը ներկայացրել
է առանց Թայվանի:
Դեպքը տեղի է ունեցել չինական Խանչժոու քաղաքում, որտեղ Christian Dior բրենդը նոր խանութ բացելու կապակցությամբ շնորհանդես էր կազմակերպել:
«Christian Dior ընկերությունը հարգում է «մեկ Չինաստանը» եզրույթը և Չինաստանի ամբողջականությունը և գնահատում է չինացի ժողովրդի զգացմունքները»,- ասված է հայտարարության մեջ: