Սա իմ տունն է և ես այստեղից չեմ հեռանա. Մեզութ Օզիլ
Լոնդոնի «Արսենալ»-ի գերմանացի ֆուտբոլիստ Մեզութ Օզիլը խոսել է թիմում իր կարգավիճակի մասին:
Նա մասնավորապես նշել է. «Ես ոչ մի տեղ չեմ գնա: Ես թիմի հետ ունեմ պայմանագիր մինչև 2021 թվականը և ես այստեղ կմնամ մինչև վերջ: Թիմը հիմա ծանր շրջան է ապրում, սակայն պիտի օգնենք նրան ու միասին հաղթահարենք:
Ես այստեղ եմ մինչև 2021 թվականը: Շատերն են ինձ տեսնում փողոցում և ես նրանց ասում եմ, որ սա իմ տունն է և ես այստեղից չեմ հեռանա»: