Կատալոնիայում բախումների հետևանքով տուժել է 40 մարդ
Կատալոնիայում ցուցարարների հետ բախման հետևանքով առնվազն 24 ոստիկան է տուժել. ընդհանուր թվով տուժել է 40 մարդ:
Ինչպես տեղի լրատվամիջոցներն են հայտնում, նախօրեին շուրջ 32 ցուցարար է ձերբակալվել: Ցույցերին մասնակցել է շուրջ 20 հազար մարդ: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ այրվող շշեր են նետել, այրել աղբամաններ ու մեքենաներ:
Հիշեցնենք, որ մարդիկ փողոցներ են դուրս եկել այն բանից հետո, երբ դատարանը ազատազրկման դատապարտեց այն քաղաքական գործիչներին, ովքեր 2017 թվականին անցկացրել էին Կատալոնիայի անկախության հանրաքվե: Հանրաքվեին մասնակցած ընտրողների 90%-ը կողմ էր քվեարկել Իսպանիայից անկախանալուն: